Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ. ԱՄՆ-ն այլևս իր քաղաքականությունը թելադրելու դիրքում չէ անկախ երկրներին
ԱՄՆ-ն այլևս չի կարողանում իր քաղաքականությունը թելադրել անկախ երկրներին, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարարության խոսնակ Ռեզա Թալայ-Նիկը։
Խոսնակը նշել է, որ Միացյալ Նահանգները պետք է մերժի անօրինական և իռացիոնալ պահանջները։
Նրա խոսքով՝ Իրանը շարունակում է ամրապնդել երկրի ազգային պաշտպանությունը և ապահովել իր զինված ուժերի կարիքները։ Թալայ-Նիկը նշել է, որ Իրանը պատրաստ է կիսվել իր պաշտպանական կարողություններով այլ անկախ երկրների հետ։
Միևնույն ժամանակ, Իրանի զինված ուժերի խոսնակ Մոհամմադ Ակրամինիան հայտարարել է, որ Իրանում դեռևս պատերազմական դրություն է, և որ Իրանի զինված ուժերը ավարտել են իրենց թիրախների ցանկի և ռազմական տեխնիկայի թարմացումը։