Իրանի պաշտպանության նախարար. Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանվի տարածաշրջանի երկրների կողմից, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում անընդունելի է
Հարավային Կովկասի տարածաշրջանային անվտանգությունը պետք է պահպանեն տարածաշրջանի երկրները, և այս քաղաքականությանը հակասող ցանկացած մոտեցում ամեն դեպքում անընդունելի է, հայտարարել է Իրանի պաշտպանության նախարար Մոհամմադ Ռեզա Աշտիանին իր հայ գործընկեր Սուրեն Պապիկյանի հետ հանդիպման ժամանակ։
Իրանի պաշտպանության գործակալության ղեկավարի խոսքով՝ Իրանը աջակցում է կովկասյան տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը և հավատարիմ կմնա այդ քաղաքականությանը։
Մոհամմադ Ռեզա Աշտիանիի խոսքով՝ Թեհրանը կաջակցի Ադրբեջանի և Հայաստանի միջև ուղիղ բանակցություններին։
Իրանի պաշտպանության նախարարի խոսքով՝ բոլոր հարեւանների հետ հարաբերությունների ամրապնդումն Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին քաղաքականության սկզբունքներից է, եւ Իրանը մեծ նշանակություն է տալիս Հայաստանի հետ հարաբերություններին։