Իրանի ներկայացուցիչը հայտարարում է, որ միջուկային համաձայնագրի կապակցությամբ Վիեննայում տեղի ունեցած հանդիպումը կառուցողական էր

Իրանի Միջուկային համաձայնագրի կապակցությամբ, Վիեննայում տեղի ունեցած արտակարգ հանդիպումը կառուցողական էր,-այս մասին հայտարարել է բանակցություններին Իրանի կողմի մասնակից, Աբաս Արաքչին:

Արաքչիի խոսքով, եթե եվրոպացիները միջուկային համաձայնագրով պարտավորությունները չեն կատարի, Իրանը կսկսի նվազեցնել պարտավորությունները:

ԱՄՆ-ի կողմից համաձայնագրի լքելուց հետո, Բրիտանիան, Ֆրանսիան, Գերմանիան, Չինաստանը և Ռուսաստանը փորձում են պահպանել համաձայնագիրը:

Եվրոպայում ասում են, որ Իրանի կողմից համաձայնագրի խախտումը լարելու է իրավիճակը: