Իրանի նախկին շահի որդին՝ Ռեզա Փահլավին, դիմել է իրանցիներին. նախագահ Թրամփը ուշադիր հետևում է ձեր քաջությանը, պատրաստ է օգնել ձեզ, մի՛ լքեք փողոցները, իմ սիրտը ձեզ հետ է
Իրանի նախկին շահի՝ Ռեզա Փահլավիի որդին, դիմելով իրանցիներին, ասել է, որ Դոնալդ Թրամփը պատրաստ է օգնել նրանց։
«Այսօր աշխարհը կանգնած է ձեր ազգային հեղափոխության կողքին և գնահատում է ձեր քաջությունը։ Նախագահ Թրամփը, որպես ազատ աշխարհի առաջնորդ, ուշադիր հետևում է ձեր քաջությանը։ Նա ասել է, որ պատրաստ է օգնել ձեզ։ Մի՛ լքեք փողոցները։ Իմ սիրտը ձեզ հետ է։ Գիտեմ, որ շուտով ձեզ հետ կլինեմ», – ասել է Փահլավին։
Բացի այդ, Իրանի նախկին շահի որդին նշել է, որ Իրանն այլևս բավարար թվով մարդիկ չունի փողոցներում միլիոնավոր ցուցարարներին դիմադրելու համար։
«Ես ստացել եմ հավաստի տեղեկություններ, որոնք ցույց են տալիս, որ Իսլամական Հանրապետությունը բախվում է լուրջ պակասի։ Մինչ օրս շատ զինված և անվտանգության ուժեր լքել են իրենց դիրքերը կամ չեն ենթարկվել հրամաններին», – ասել է Ռեզա Փահլավին։