Իրանի նախագահն ասում է, որ ԱՄՆ-ն ազնիվ չէ բանակցելու իր պատրաստակամության վերաբերյալ
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ասում է, որ ԱՄՆ-ն անկեղծ չէ բանակցությունների պատրաստակամության հարցում։
«Եթե ԱՄՆ-ն անկեղծ էր բանակցությունների հարցում, ինչո՞ւ են պատժամիջոցներ սահմանել մեր դեմ»,- ասել է Իրանի նախագահը։
Նա ասել է, որ Թեհրանը «չի ձգտում պատերազմի, բայց չի խոնարհվի արտաքին ճնշման առաջ»:
Հիշեցնենք, որ օրեր առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ բաց է Իրանի հետ գործարքի համար և պատրաստակամություն էր հայտնել զրուցել Փեզեշքիանի հետ։