Իրանի նախագահը հայտարարել է, որ Իրանն ու Ադրբեջանը կարող են զարգացնել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքները

19:14, 28.04.2025

Իրանի նախագահի խոսքով՝ Իրանն ու Ադրբեջանը կամրապնդեն համագործակցությունը և կզարգացնեն Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքները։

Այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը Բաքվում՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի ասուլիսում։

«Իրանն ու Ադրբեջանը կարող են ավելի զարգացնել Հյուսիս-Հարավ և Արևելք-Արևմուտք միջանցքները։ Միջանցքների շրջանակներում մենք կարող ենք կապել մեր հաղորդակցության ուղիները, որոշակի փոփոխություններ կատարել ֆինանսական հարաբերություններում և առևտրում», – ասել է Իրանի առաջնորդը։

Իրանի նախագահի խոսքով՝ սա նաև կնպաստի երկու երկրների միջև կապերի հետագա ամրապնդմանը։

Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Հյուսիս-Հարավ տրանսպորտային միջանցքի հիմքը դրվել է 2000 թվականի սեպտեմբերի 12-ին՝ Ռուսաստանի, Իրանի և Հնդկաստանի միջև կնքված միջկառավարական համաձայնագրով։ Միջանցքի ստեղծման նպատակն է կրճատել Հնդկաստանից Ռուսաստան, ինչպես նաև Հյուսիսային և Արևմտյան Եվրոպա բեռների մատակարարման ժամանակը։ «Հյուսիս-Հարավ» միջանցքն Իրանի տարածքում ունի երեք ուղղություն։ Արևելյան ուղղություն՝ Թուրքմենստան և Կենտրոնական Ասիայի երկրներ, Միջին ուղղություն՝ Ռուսաստան և այլ երկրներ՝ Կասպից ծովով, Արևմտյան ուղղություն՝ Ադրբեջան, Վրաստան, Ռուսաստան և Արևելյան Եվրոպայի երկրներ։ 2023 թվականի մայիսի 17-ին Ռուսաստանի և Իրանի միջև ստորագրվեց համաձայնագիր՝ Իրանի հյուսիսային Գիլան նահանգում Ռեշտ-Աստարա երկաթուղու կառուցման վերաբերյալ։ Ռեշտի-Աստարա երկաթուղու վրա, որի երկարությունը մոտավորապես 163 կմ է, կկառուցվի ինը կայարան։ Այս երկաթուղու կառուցումը կբարելավի Հյուսիս-Հարավ միջազգային միջանցքը, իսկ Իրանի երկաթուղային ցանցը կիմետարվի Կովկասի երկրների, Ռուսաստանի և Հյուսիսային Եվրոպայի երկրների հետ։ Համաձայն պայմանագրի՝ ռուսական կողմը նախատեսվում է այս երկաթուղու կառուցման վրա ծախսել 1.6 միլիարդ եվրո։ Այս երկաթուղին կկառուցվի 48 ամսվա ընթացքում։

Նմանատիպ