Իրանի նախագահը հայտարարել է, որ Գազայի հակամարտության հարցում անհրաժեշտ է ոչ թե խոսել, այլ՝ գործել
Իրանի նախագահ Իբրահիմ Ռաիսին հայտարարել է, որ Գազայի հակամարտության հարցում անհրաժեշտ է ոչ թե խոսել, այլ՝ գործել: Այս մասին Իրանի նախագահը հայտարարել է Թեհրանի օդանավակայանում, որտեղից մեկնել է Էր Ռիադ՝ արաբական ու իսլամական երկրների գագաթնաժողովին։
«Գազան բառերի ասպարեզ չէ: Այն պետք է լինի գործողությունների համար»,- ասել է Ռաիսին։
Իրանի նախագահը մեղադրել է ԱՄՆ-ին պատերազմի ընդլայնման մեջ:
«Ամերիկան ասում է, որ չի ցանկանում ընդլայնել պատերազմը, և ուժեղ մեսիջներ է ուղարկում Իրանին և մի շարք այլ երկրների: Սակայն այս հայտարարությունները չեն համապատասխանում Ամերիկայի գործողություններին։ Գազայի պատերազմական մեքենան Ամերիկայի ձեռքում է, որը խոչընդոտում է հրադադարը Գազայում և ընդլայնում պատերազմը»,- ասել է Ռաիսին։
Իրանի նախագահի խոսքով՝ իսլամական երկրների միասնությունն այսօր շատ կարեւոր է։
Դա կլինի Իրանի առաջնորդի առաջին այցը Սաուդյան Արաբիա՝ մարտին Թեհրանի և Էր-Ռիադի միջև հարաբերությունների կարգավորումից հետո, որը միջնորդել էր Չինաստանը: