Իրանի նախագահը բացառում է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցություններ վարելը
Իրանի նախագահ Հասան Ռոուհանին բացառում է ԱՄՆ-ի հետ երկկողմ բանակցությունների մեկնարկը:
Նրա խոսքով, երկխոսության միակ ձևաչափը, միջազգային միջուկային համաձայնագրի «վեցնյակի» շրջանակներում հնարավոր է կայանա այն դեպքում, եթե ԱՄՆ-ը չեղարկի Իրանի դեմ սահմանված բոլոր պատժամիջոցները:
«ԱՄՆ-ի հետ բանակցություններ անցկացնելու առնչությամբ որևէ որոշում չի կայացվել: Բանակցությանը եղել են բազմաթիվ առաջարկներ, սակայն մեր պատասխանը մշտապես կլինի բացասական»,- հայտարարել է Հասան Ռոուհանին:
ԱՄՆ-ի նախագահը Իրանին առաջարկում է բանակցություններ վարել առանց որևէ նախապայմանի: