Իրանի նախագահ. Եթե թշնամին հարվածի 100 իրանական միջուկային օբյեկտներին, տեղական փորձագետները անմիջապես կփոխարինեն դրանք՝ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ

18:19, 13.02.2025

Եթե ​​թշնամին հարվածի 100 իրանական միջուկային օբյեկտներին, ապա տեղական փորձագետները անմիջապես կփոխարինեն դրանք՝ կառուցելով 1000 նոր միջուկային օբյեկտ, հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանին։

Ֆեզեշկիանիի խոսքով, երկրի թշնամիները ցանկանում են նվաստացնել իրանցիներին պատժամիջոցներով ու սպառնալիքներով, սակայն իրանցիները չեն հանձնվի և կլուծեն իրենց խնդիրները։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մասուդ Ֆեզեշկիանը քննադատել է Իրանի նկատմամբ ԱՄՆ-ի հակասական մոտեցումը՝ նշելով, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը պնդում է, որ ցանկանում է բանակցել Իրանի հետ, բայց միաժամանակ ամենակոշտ պատժամիջոցներն է սահմանում Թեհրանի դեմ։

«Այնպես չէ, որ եթե ԱՄՆ-ն պատժամիջոցներ կիրառի մեր նկատմամբ, մենք ոչինչ չենք կարող անել։ Մենք շարունակելու ենք երկիրը կառավարել՝ ելնելով ներքին հնարավորություններից»,- ասել է Մասուդ Ֆեզեշկիանին։

Նմանատիպ