Իրանի նախագահ. Եթե սիոնիստական ռեժիմը չխախտի հրադադարի համաձայնագիրը, Իրանը նույնպես չի խախտի այն
Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը հայտարարել է, որ կհարգի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջարկած հրադադարի համաձայնագիրը, եթե Իսրայելը նույնը անի։
«Եթե սիոնիստական ռեժիմը չխախտի հրադադարի համաձայնագիրը, Իրանը չի խախտի այն», – ասել է Ֆեզեշկիանը Մալայզիայի վարչապետ Անվար Իբրահիմի հետ հեռախոսազրույցի ժամանակ։
Դոնալդ Թրամփը այսօր թվիթերում գրել է, որ Իսրայելի և Իրանի միջև հրադադարի համաձայնագիրը ուժի մեջ է մտել և կոչ է արել Իրանին և Իսրայելին չխախտել համաձայնագիրը։
Թրամփը նաև ասել է. «Իսրայելը չի հարձակվելու Իրանի վրա, բոլոր ինքնաթիռները կշրջվեն, հրադադարն ուժի մեջ է»։