Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ապրիլի 28-ին կայցելի Ադրբեջան
Իրանի նախագահ Մասուդ Փեզեշկիանը ապրիլի 28-ին կայցելի Ադրբեջան

Իրանի նախագահ Մասուդ Պեզիշկիանը վաղը՝ ապրիլի 28-ին, կայցելի Ադրբեջան։ Այս մասին հաղորդում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Նախնական տեղեկությունների համաձայն՝ Իրանի նախագահին ուղեկցող պատվիրակության կազմում կլինեն 120 մարդ, այդ թվում՝ մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, Իրան-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի անդամներ, ինչպես նաև Իրանի չորս հյուսիսարևմտյան նահանգների նահանգապետեր։

Այցի նպատակն է ընդլայնել երկու երկրների միջև տնտեսական համագործակցությունը և պլանավորել մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետագա այցելություններ։

Հատուկ ուշադրություն կդարձվի տնտեսական կապերի զարգացմանը՝ Ագբենդ-Կալալա կամրջի բացման համատեքստում, որը կդառնա երկկողմ առևտրի կարևոր ենթակառուցվածքային տարր։

Ավելի վաղ Իրանի դեսպանատունը հայտարարել էր, որ այցի շրջանակներում կանցկացվի ադրբեջանա-իրանական գործարար ֆորում, և նախատեսվում է մի շարք փաստաթղթերի ստորագրում։