Իրանի նախագահ. ԱՄՆ-ը պետք է առերեսվի իրականության հետ և հասկանա, որ Իրանը չի արձագանքի ճնշումներին, մեր պաշտպանական դոկտրինը միջուկային զենք չի ներառում
«ԱՄՆ-ը պետք է գիտակցի իրականությունը և մեկընդմիշտ հասկանա, որ Իրանը չի արձագանքի ճնշումներին, հասկանա, որ Իրանի պաշտպանական դոկտրինում միջուկային զենք չկա»,- ասել է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկյանը։
Բացի այդ, Իրանի նորընտիր նախագահը ընդգծել է Չինաստանի և Ռուսաստանի հետ բարեկամությունը։
«Չինաստանն ու Ռուսաստանը միշտ մեր կողքին են դժվար պահերին։ Մենք շատ ենք գնահատում այս բարեկամությունը։ Ռուսաստանը Իրանի արժեքավոր ռազմավարական դաշնակիցն է և հարևանը և իմ վարչակազմը հավատարիմ կմնա մեր համագործակցության ընդլայնմանն ու խորացմանը։ «Իրանի ժողովուրդն ինձ հզոր մանդատ է տվել՝ շարունակելու կառուցողական ներգրավվածությունը միջազգային ասպարեզում և պնդելու մեր իրավունքների, արժանապատվության և արժանի դերի պաշտպանությունը տարածաշրջանում և աշխարհում»,- ասել է Պեզեշկյանը։