Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցել է 800-ը

13:20, 27.04.2025

Իրանի նավահանգստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի, վիրավորների թիվը գերազանցել է 800-ը։ Այս մասին հաղորդում է BBC-ն՝ հղում անելով երկրի իշխանություններին։

Երկրի հարավում գտնվող Շահիդ Ռաջայի նավահանգստում քիմիական պայթյուն է տեղի ունեցել, որը, ենթադրաբար, քիմիական է եղել։ Պայթյունի հետևանքով կոտրվել են մոտակա շենքերի ապակիները, վնասվել են տանիքները, ինչպես նաև ոչնչացվել են մեքենաներ։ Շրջանի ուսումնական հաստատություններն ու գրասենյակները փակվել են։

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունը տեղի է ունեցել նավահանգստի այն հատվածում, որտեղ պահվում են վտանգավոր ապրանքների և քիմիական նյութերի տարաներ։ Մաքսային պաշտոնյաների խոսքով՝ պայթյունը, հավանաբար, վտանգավոր և քիմիական նյութերի պահեստում բռնկված հրդեհի հետևանք է եղել։

«Նյու Յորք Թայմս»-ը հաղորդում է, որ պայթյունը, հավանաբար, առաջացել է հրթիռային վառելիքի բաղադրիչից։

Նմանատիպ