Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ապացուցում են, որ Վաշինգտոնն է կանգնած սիոնիստական ռեժիմի՝ Իրանի դեմ թշնամական գործողությունների հետևում։
Իրանի միջուկային օբյեկտներին ԱՄՆ-ի հարվածները ապացուցեցին, որ Վաշինգտոնն է կանգնած սիոնիստական ռեժիմի՝ Իրանի դեմ թշնամական գործողությունների հետևում, ասել է Իրանի նախագահ Մասուդ Ֆեզեշկիանը։
Ֆեզեշկիանի խոսքով՝ սկզբում ԱՄՆ-ն փորձել է թաքցնել իր մասնակցությունը Իրանի դեմ Իսրայելի հարվածներին, սակայն Իրանի զինված ուժերի վճռական արձագանքից հետո ԱՄՆ-ն բացահայտ միջամտել է իրավիճակին։
Իրանի նախագահը խստորեն դատապարտել է ԱՄՆ-ի ավիահարվածները Իրանի միջուկային օբյեկտներին։
«Իրանի կողմից այսօր Իսրայելին հասցված հարվածները, ըստ էության, ԱՄՆ քաղաքականության պատասխանն են։ Իսրայելը միայնակ չի կարող ագրեսիա իրականացնել Իրանի դեմ», – ասել է Իրանի նախագահը։