Իրանի իշխանությունները պնդում ն, որ Ֆորդո կայանի մի մասը թիրախավորվել է ԱՄՆ-ի օդային հարվածի ժամանակ

13:21, 22.06.2025

Իրանի իշխանությունների հաղորդմամբ, ԱՄՆ օդային հարվածը թիրախավորել է Ֆորդո գործարանի մի մասը։

Ղոմ նահանգի փոխնահանգապետ Մորտեզա Հեյդարին ասել է, որ տարածքում ակտիվացել են հակաօդային պաշտպանության համակարգեր։ Հեյդարին կոչ է արել ժողովրդին մնալ միասնական և անտեսել թշնամու քարոզչությունը։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ ԱՄՆ հարվածը հասցվել է այն բանից հետո, երբ Իրանը տարհանել է մարդկանց երեք խոշոր միջուկային օբյեկտներից, այդ թվում՝ Սպահանի Նաթանզը, Արակի Խանդաբը և Ղոմի Ֆորդոն։

Նմանատիպ