Իրանի հոգևոր առաջնորդը նամակ է ուղարկել Պուտինին՝ արտահայտելով իր դժգոհությունը Ռուսաստանի աջակցության մակարդակից, հաղորդում է Reuters-ը

17:02, 23.06.2025

Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին նամակ է ուղարկել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին՝ արտահայտելով իր դժգոհությունը Ռուսաստանի աջակցության մակարդակից, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իր սեփական աղբյուրներին։

Լրագրողների խոսքով՝ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին անձամբ Պուտինին է փոխանցել Այաթոլլա Ալի Խամենեիի նամակը Մոսկվա կատարած այցի ժամանակ։

«Իրանը դեռևս դժգոհ է Ռուսաստանի աջակցությունից և ցանկանում է, որ Պուտինը ավելին անի՝ երկրին Իսրայելի և Միացյալ Նահանգների դեմ աջակցելու համար», – գրել է Reuters-ը՝ հղում անելով Իրանի հոգևոր առաջնորդի նամակի բովանդակությանը ծանոթ անանուն աղբյուրին։

Տեղեկության համար՝ Կրեմլի մամուլի ծառայությունը Պուտինի և Իրանի արտաքին գործերի նախարարի հանդիպումից հետո տեղեկատվություն է տարածել, որի համաձայն՝ Պուտինը դատապարտել է ԱՄՆ-ի հարվածները Իրանի վրա և դրանք որակել որպես անհիմն ագրեսիա։ Պուտինի խոսքով՝ Մոսկվան պատրաստ է օգնել Թեհրանին։

Նմանատիպ