Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսի» և Ադրբեջանի բանակի ցամաքային զորքերը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել
Իրանի «Հեղափոխության պահապանների» կորպուսի և Ադրբեջանի բանակի ցամաքային զորքերը քառօրյա համատեղ զորավարժություններ են սկսել։
Իրանական լրատվամիջոցների տեղեկություններով՝ զորավարժությունն ընթանում է Իրանի հյուսիսարևմտյան շրջանում։ Իրանի «Հեղափոխության պահապանների կորպուսի» ցամաքային զորքերի և Ադրբեջանի բանակի հատուկ նշանակության ստորաբաժանումները մասնակցում են Արդաբիլ նահանգի Ասլան Դուզ սահմանային գոտում շարունակվող զորավարժություններին։
Զորավարժություններն ուղղված են երկու երկրների միջև կապերի ամրապնդմանը և փոխադարձ համագործակցությանը ապօրինի կազմակերպված զինված խմբավորումների դեմ պայքարում։ Զորավարժությունների նպատակն է նաև համատեղ պաշտպանել սահմանային անվտանգությունը, խթանել ռազմական կարողությունները և ընդլայնել պաշտպանական համագործակցությունը մարտավարական և օպերատիվ մակարդակներում։