Իրանի հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է, որ Մերձավոր Արևելքում գտնվող 50,000 ամերիկացի զինվորականներ գտնվում են Իրանի հասանելիության սահմաններում
Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի օդատիեզերական բաժնի ղեկավար, բրիգադային գեներալ Ամիր Ալի Հաջիզադեն հայտարարել է, որ Մերձավոր Արևելքում 50 հազար ամերիկացի զինծառայող կա Իրանի հասանելիության սահմաններում։
«Սա նշանակում է, որ նրանք նստած են ապակե տան մեջ, և երբ մարդը նստում է ապակե տան մեջ, նրանք քարեր չեն նետում ուրիշների վրա»,- նշել է իրանցի բարձրաստիճան զինվորականը։
Այս հայտարարությունն արել է Իրանը այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ կռմբակոծի Իրանը, եթե վերջինս հրաժարվի միջուկային գործարքից։