Իրանի դատական համակարգի ղեկավար. Զրոյական հանդուրժողականություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կոչ են անում ապստամբության և երկիմաստ հայտարարություններով հրահրում են անհատներին
Իրանի դատական համակարգի ղեկավար Ղոլամ Հոսեյն Մոհսեն Էջեին սպառնում է զրոյական հանդուրժողականությամբ բողոքի կոչեր տարածող յուրաքանչյուրի նկատմամբ։
«Զրոյական հանդուրժողականություն կլինի նրանց նկատմամբ, ովքեր կոչ են անում ապստամբության կամ հրահրում են մարդկանց, ինչպես նաև նրանց նկատմամբ, ովքեր երկիմաստ հայտարարություններով հրահրում են անհատներին», – սոցիալական ցանցերում գրել է Իրանի դատական համակարգի ղեկավարը։
Տեղեկության համար, Իրանում ցույցերը շարունակվում են արդեն 15-րդ օրը։ ԱՄՆ-ում գործող «Մարդու իրավունքների ակտիվիստների լրատվական գործակալություն» (HRANA) տվյալներով՝ Իրանում շարունակվող բողոքի ցույցերի ժամանակ զոհվել է առնվազն 544 մարդ, այդ թվում՝ ավելի քան 500 ակտիվիստ։
Ըստ ներկայիս տվյալների՝ ամբողջ երկրում ձերբակալվել է մոտ 10,600 ակտիվիստ։ Ըստ լրատվամիջոցների հաղորդագրությունների՝ Իրանի բնակչության մեծ մասը ավելի քան 84 ժամ ինտերնետ չի ունեցել։