Իրանի բանակի շտաբի պետ. Զինված ուժերը գտնվում են բարձր մարտական պատրաստվածության մակարդակի վրա
Իրանի զինված ուժերը գտնվում են բարձր մակարդակի օպերատիվ պատրաստվածության վրա,- հայտարարել է Իրանի զինված ուժերի շտաբի պետ, կոնտր-ադմիրալ Հաբիբոլլահ Սայարին։
Խոսելով Իսրայելի կողմից Իրանի դեմ սանձազերծված 12-օրյա պատերազմի և զինված ուժերի գործողությունների մասին՝ Սայարին նշել է, որ պատրաստվածությունը մնում է անփոփոխ։
Ինչպես բացատրեց իրանցի բարձրաստիճան զինվորականը, 12-օրյա պատերազմից քաղված դասերը հանգեցրել են արդյունավետ միջոցառումների ընդունմանը, այդ թվում՝ տեխնիկական ծառայությունների, հմտությունների կատարելագործմանը և տարբեր ոլորտներում պատրաստվածության անընդհատ բարձրացմանը։
Իրանի ռազմական ներկայացուցիչը կրկին նշել է, որ զինված ուժերի պատրաստվածությունը գտնվում է շատ բարձր մակարդակի վրա, և, հաշվի առնելով ուժեղ մոտիվացիան, մարտական ոգին, անձնակազմի ամուր հավատը և ժողովրդի անմիջական և ամուր աջակցությունը, սա դարձել է անվիճելի իրականություն։