Իրանի արտգործնախարարությունը հայտարարել է, որ ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ կանցկացնի ԱՄՆ-ի հետ

11:48, 08.04.2025

Իրանն ու ԱՄՆ-ն ապրիլի 12-ին Օմանում անուղղակի բանակցություններ կվարեն, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

«Սա նույնքան հնարավորություն է, որքան փորձություն։ Գնդակը Ամերիկայի դաշտում է»,- նշել է Իրանի արտգործնախարարը։

Միաժամանակ տեղեկություններ են տարածվում, որ Իրանը անուղղակի բանակցություններին կներկայացնի իր արտգործնախարար Աբբաս Արաղչին, իսկ ԱՄՆ կողմից՝ Մերձավոր Արևելքի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Սթիվ Ուիթկոֆը։

Պաշտոնական Թեհրանը հերքում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, թե կողմերի միջև ուղիղ երկխոսություն է լինելու։

Նմանատիպ