Իրանի արտգործնախարարն ասել է, որ Իրանը մոտ օրերս կպատասխանի Դոնալդ Թրամփի նամակին

16:26, 20.03.2025

Իրանը առաջիկա օրերին կպատասխանի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նամակին, հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին։

Իրանի արտգործնախարարն ասում է, որ Թեհրանը ճնշումների և սպառնալիքների ներքո հրաժարվում է ուղիղ բանակցություններ վարել Վաշինգտոնի հետ։

Աբբաս Արաղչիի խոսքով՝ Իրանը միջուկային գործարքը վերականգնելու համար անուղղակի բանակցություններ է վարել եվրոպական երեք երկրների՝ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի և Ֆրանսիայի հետ, Իրանը բանակցություններ է վարում նաև Ռուսաստանի և Չինաստանի հետ։

«Քանի դեռ վտանգ կա, մեր քաղաքականությունը ոչ թե ուղղակի բանակցությունների մեջ մտնելն է, այլ անուղղակի բանակցությունները շարունակելը»,- ասել է Աբբաս Արաղչին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իրանի գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեիին՝ հույս հայտնելով, որ Իրանը կհամաձայնի բանակցել միջուկային գործարքի շուրջ։

Նմանատիպ