Իրանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ «արդար» բանակցությունների
Իրանն պատրաստ է «արդար» բանակցությունների ԱՄՆ-ի հետ։ Այս մասին հայտարարել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին Ստամբուլում Թուրքիայի արտգործնախարարի հետ հանդիպումից հետո՝ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Աբբաս Արաղչիի խոսքով՝ բանակցությունների թեման չպետք է ընդգրկի Իրանի պաշտպանական կարողությունները։
«Եթե բանակցությունները լինեն արդար և հավասար հիմունքներով, Իրանը պատրաստ է մասնակցել նման բանակցություններին», – հայտարարել է Արաղչին։
Միաժամանակ, նրա խոսքով, ներկայումս Թեհրանն ու Վաշինգտոնը որևէ հանդիպում պլանավորած չեն։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մի քանի ժամ առաջ հայտարարել է, որ մտադիր է Իրանի հետ բանակցել, թեև Վաշինգտոնը Մերձավոր Արևելք ևս մեկ ռազմական նավ է ուղարկել։ Նշենք, որ ԱՄՆ-ը Իրանից պահանջում է ոչ միայն հրաժարվել միջուկային ծրագրից, այլ նաև սահմանափակել իր հրթիռային ծրագիրը, ինչը Թեհրանը մերժում է։ Աբբաս Արաղչին նշել է, որ Թեհրանը պատրաստ է ինչպես բանակցությունների, այնպես էլ պատերազմի։
Վաշինգտոն-Թեհրան բախումից խուսափելու համար դիվանագիտական ջանքեր են գործադրում Թուրքիան, Արաբական Միացյալ Էմիրությունները և Սաուդյան Արաբիան։