Իրանի արտգործնախարար. Եթե Իսրայելը հարձակվի մեր երկրի վրա, պատասխանն ավելի ուժեղ կլինի
Իսրայելի կողմից ցանկացած հարձակման կհետևի ավելի կոշտ պատասխան,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։
Նրա խոսքով, թշնամին գիտի, թե ինչ թիրախներ են հասանելի Իրանին:
«Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում կառաջացնի շատ ծանր պատասխան, և մեր թշնամիները գիտեն, թե Սիոնիստական ռեժիմի որ թիրախներն են մեզ հասանելի: Սիոնիստական ռեժիմին խորհուրդ ենք տալիս չփորձարկել Իսլամական Հանրապետության պատասխանը։ Եթե մեր երկրի վրա որևէ հարձակում տեղի ունենա, մեր պատասխանն ավելի հզոր կլինի»,- ասել է Արաղչին։