Իրանի արտգործնախարար. Եթե Իսրայելը հարձակվի մեր երկրի վրա, պատասխանն ավելի ուժեղ կլինի

14:07, 08.10.2024

Իսրայելի կողմից ցանկացած հարձակման կհետևի ավելի կոշտ պատասխան,- ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նրա խոսքով, թշնամին գիտի, թե ինչ թիրախներ են հասանելի Իրանին:

«Իրանի Իսլամական Հանրապետության ենթակառուցվածքների վրա ցանկացած հարձակում կառաջացնի շատ ծանր պատասխան, և մեր թշնամիները գիտեն, թե Սիոնիստական ​​ռեժիմի որ թիրախներն են մեզ հասանելի: Սիոնիստական ​​ռեժիմին խորհուրդ ենք տալիս չփորձարկել Իսլամական Հանրապետության պատասխանը։ Եթե ​​մեր երկրի վրա որևէ հարձակում տեղի ունենա, մեր պատասխանն ավելի հզոր կլինի»,- ասել է Արաղչին։

Նմանատիպ