Իրանի արտգործնախարար. Մենք չենք ցանկանում ընդլայնել հակամարտությունը, եթե դա մեզ չստիպեն, մենք չենք ցանկանում, որ այս հակամարտությունը տարածվի այլ երկրներում և տարածաշրջանում

15:36, 15.06.2025

Իրանը չի ցանկանում, որ Իսրայելի հետ հակամարտությունը տարածվի հարևան երկրներում, եթե մեզ դա չստիպեն անել,- այս մասին ասել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։

Նա ասել է, որ Իրանի արձագանքը Իսրայելի հարվածներին օրինական էր։

«Մենք չենք ցանկանում, որ այս հակամարտությունը տարածվի, եթե մենք ստիպված չլինենք։ Մենք չենք ցանկանում, որ այս հակամարտությունը տարածվի այլ երկրներում և տարածաշրջաններում։ Մենք չէինք ուզում այս պատերազմը, բայց մենք կպաշտպանվենք, և այս պաշտպանությունը լիովին օրինական և ուժեղ է։ Այս պաշտպանությունը հարձակման պատասխան է։ Հետևաբար, եթե հարձակումը դադարի, մեր արձագանքը, բնականաբար, կդադարի», – ասել է Արաղչին։

Նմանատիպ