Իրանի արտգործնախարար. Ցուցարարներին կախաղան հանելու ծրագիր չկա, սա հարցը կանգնած չէ
Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ Իրանը կառավարության դեմ բողոքի ցույցերի հետ կապված ցուցարարներին կախաղան հանելու ծրագրեր չունի։
«Կախաղան հանելու ծրագիր չկա։ Կախաղան հանելու խնդիր չկա», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Արաղչին։
Բացի այդ, Աբբաս Արաղչին ասել է, որ Իրանում բողոքի ցույցերը իրականում ահաբեկչական գործողություններ էին, այլ ոչ թե պարզապես ցույցեր։
«Կային ահաբեկչական խմբավորումներ։ Նրանք կիրառեցին «Իսլամական պետության» ոճի ահաբեկչական գործողություններ։ Նրանք կենդանի այրեցին ոստիկաններին, գլխատեցին նրանց և սկսեցին կրակել և՛ ոստիկանների, և՛ մարդկանց վրա», – ասել է Արաղչին։
Իրանի արտգործնախարարի խոսքով՝ ահաբեկիչները փորձում էին ավելացնել զոհերի թիվը մեկ նպատակով՝ Դոնալդ Թրամփին ներգրավել հակամարտության մեջ։
«Նախագահ Թրամփն ասել է, որ եթե սպանություններ լինեն, նա կմիջամտի։ Նրանք ուզում էին նրան ներքաշել հակամարտության մեջ։ Սա հենց իսրայելական դավադրություն էր։ Չնայած նրանք փորձեցին ավելացնել զոհերի թիվը, զոհվածների թիվը ընդամենը հարյուրներով է։ Ճշգրիտ թվերը շատ շուտով, գուցե այսօր երեկոյան, կհայտարարվեն մեր իշխանությունների կողմից», – ասել է Իրանի արտգործնախարարը։