Իրանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարում է, որ եթե ԱՄՆ-ն ցանկանա ակտիվորեն միջամտել՝ Իսրայելին աջակցելու համար, Իրանը չի ունենա այլ ընտրություն, քան դաս տալ ագրեսորներին
Իրանի փոխարտգործնախարար Քազեմ Ղարիբաբադին սպառնացել է «դաս տալ ԱՄՆ-ին», եթե այն միանա Իսրայելի կողմից Իրանի դեմ ձեռնարկվող գործողություններին, հաղորդում են իրանական պետական լրատվամիջոցները։
Ղարիբաբադիի խոսքով՝ Իրանի ռազմական որոշում կայացնողները սեղանին ունեն բոլոր անհրաժեշտ տարբերակները։
«Եթե ԱՄՆ-ն ցանկանա ակտիվորեն միջամտել՝ Իսրայելին աջակցելու համար, Իրանը այլընտրանք չի ունենա, քան օգտագործել իր գործիքները՝ ագրեսորներին դաս տալու և իրեն պաշտպանելու համար», – ասել է Ղարիբաբադին։
Ըստ փոխարտգործնախարարի՝ Իրանը խորհուրդ է տալիս ԱՄՆ-ին, որ եթե չի ցանկանում կանգնեցնել Իսրայելին, ապա առնվազն պետք է անգործուն մնա։