Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Հորմուզի նեղուցը փակ չէ, բայց գործում է հատուկ պայմաններում
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ. Հորմուզի նեղուցը փակ չէ, բայց գործում է հատուկ պայմաններում

Հորմուզի նեղուցը փակ չէ, այլ գործում է հատուկ պայմաններում, հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Էսմայիլ Բաղեյը։

Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակի խոսքով՝ այն երկրների նավերը, որոնք չեն մասնակցում Իրանի դեմ ռազմական ագրեսիային, կարող են անցնել Հորմուզի նեղուցով՝ Իրանի զինված ուժերի համակարգմամբ և թույլտվությամբ։

«Նման իրավիճակում ոչ մի ափամերձ պետություն չի կարող թույլ տալ թշնամու նավերին նորմալ անցնել՝ իրենց ամրապնդելու և այս ափամերձ պետության դեմ ագրեսիվ գործողություններ իրականացնելու համար։ ԱՄՆ-ն, Իսրայելը և նրանց կողմնակիցները չպետք է կարողանան օգտագործել Հորմուզի նեղուցը՝ Իրանի վրա հարձակվելու համար», – ասել է Էսմայիլ Բաղեյը։

Միաժամանակ, իրանական զինվորականները հայտարարել են, որ Կարմիր ծովում ԱՄՆ ռազմածովային ուժերի կողմից օգտագործվող օբյեկտները կհամարվեն «հնարավոր թիրախներ»։