Տարածաշրջանային շրջագայության շրջանակներում, Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար, Մոհհամադ Ջավադ Զարիֆը հունվարի 27-28-ին կայցելի Վրաստան:
Վրաստանի արտաքին գործերի նախարարության հաղորդմամբ, այցի շրջանակներում նա հանդիպումներ կունենա Վրաստանի նախագահի, Վրաստանի վարչապետի և Վրաստանի արտաքին գործերի նախարարի հետ:
Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարը կհարգի Վրաստանի միասնության համար զոհվածների հիշատակը և ծաղկեպսակով կզարդարի հերոսների հուշահամալիրը: