Իրանի արտաքին գործերի նախարարը Դոնալդ Թրամփին զգուշացնում է «Իսրայելի կողմից ծուղակ կազմակերպելու» մասին

12:27, 03.01.2021

Իրանի արտաքին գործերի նախարարը Դոնալդ Թրամփին զգուշացնում է «Իսրայելի կողմից ծուղակ կազմակերպելու» մասին: Այս մասին հայտարարությունը տարածվել է Մոհամեդ Ջավադ Զարիֆի «Թվիթերի» էջում:

«Ըստ հետախուզական տվյալների, իսրայելցի գործակալ-սադրիչները ծրագրում են հարձակումներ ամերիկացիների դեմ ՝ Թրամփին անելանելի դրության մեջ դնելու և պատերազմի կեղծ պատրվակ ստեղծելու համար: Զգույշ եղիր Թրամփ: Ցանկացած հրավառություն հակազդեցություն կառաջացնի»,- գրել է Իրանի արտգործնախարարը:

Իսրայելի վարչապետի աշխատակազմում ձեռնպահ են մնացել Զարիֆի հայտարարությունը մեկնաբանելուց:

Իրանի արտաքին գործերի նախարարն այս հայտարարությունն արել է ԱՄՆ-ի կողմից իրանցի գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության տարեթվի օրը:

Նմանատիպ