Իրանը նոր հարձակումներ է սկսել Իսրայելի վրա, պայթյուններ են լսվել Երուսաղեմում և Թել Ավիվում
Իրանը նոր հարձակումների ալիք է սկսել Իսրայելի վրա։
BBC-ի փոխանցմամբ՝ Երուսաղեմում և Թել Ավիվում լսվում են ուժեղ պայթյուններ։
Տագնապ է հայտարարվել ամբողջ երկրում։
Իսրայելի պաշտպանության ուժերը կոչ են արել քաղաքացիներին ապաստան գտնել։