Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա
Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա

Լրատվամիջոցները հայտնել են, որ Իրանը հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի Հայֆա նավահանգստային քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանի վրա։

Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել են, որ Հայֆայի նավթավերամշակման գործարաններում պայթյունները առաջացել են իրանական բալիստիկ հրթիռի խափանումից հետո ընկած բեկորներից։

Իսրայելական բանակը հայտարարել է, որ ափամերձ քաղաքում գտնվող թիրախներին ուղիղ հարվածներ չեն եղել։

Իսրայելի էներգետիկայի նախարար Էլի Քոհենը հայտարարել է, որ հարձակման հետևանքով «ենթակառուցվածքներին էական վնաս չի պատճառվել»։