Իրանը հայտարարում է, որ Իսրայել-Ադրբեջան դաշինքը դուրս է գալիս ստվերից և անցնում է ուժի բացահայտ ցուցադրման՝ ստեղծելով ճնշման նոր գիծ Իրանի վրա
Իսրայելա-ադրբեջանական դաշինքը դուրս է գալիս ստվերից և անցնում ուժի բացահայտ ցուցադրման՝ փաստացի ստեղծելով Իրանի վրա ճնշման նոր գիծ՝ Կասպից ծովի և Հարավային Կովկասի միջով,- ասվում է «Իրանի հեղափոխության պահապանների կորպուսին» կից Telegram ալիքի հայտարարության մեջ։
Հայտարարության համաձայն՝ սա ոչ միայն երկրների միջև զենքի գործարք է, այլև հնարավոր տարածաշրջանային հակամարտության նախապատրաստություն։
Հայտարարության մեջ նշվում է, որ Իսրայելի MAPAT զենքի գործակալության ղեկավար, դոկտոր Դանիել Գոլդը Բաքվում էր հազվագյուտ այցով՝ Sea Breaker/Ice Breaker հրթիռների առաջին հրապարակային ցուցադրության ֆոնին, որոնք բարձր տեխնոլոգիական էլեկտրոնային պատերազմի միջավայրում ունեն մինչև 300 կիլոմետր հեռահարություն։
«Հրթիռների ցուցադրությունն Ադրբեջանում համարվում է Թեհրանի համար ուղղակի զսպող գործոն։ Իսրայելական պատվիրակության այցը համընկավ Իրանի հյուսիսային սահմաններում լարված իրավիճակի հետ», – նշվում է հայտարարության մեջ։