Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կարժանանա Թեհրանի կողմից պատասխանի
Իրանը հայտարարում է, որ ԱՄՆ-ի ցանկացած հարձակում կարժանանա Թեհրանի պատասխանին: Իրանի խորհրդարանի խոսնակ Մոհամմադ-Բաղեր Քալիբաֆը հայտարարել է, որ ԱՄՆ զինված ուժերը և Իսրայելը կլինեն «օրինական թիրախներ», եթե ԱՄՆ-ն հարվածի Իրանին։
«Մենք չենք կարծում, որ պետք է սահմանափակվենք գործողության հետևանքներին արձագանքելով և կգործենք սպառնալիքի ցանկացած օբյեկտիվ նշանի հիման վրա», – ասել է Իրանի խորհրդարանի խոսնակը։
Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ եթե Իրանի իշխանությունները շարունակեն բռնի կերպով ճնշել ցույցերը, Միացյալ Նահանգները կպատասխանեն ծանր հետևանքներով։
Բացի այդ, ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ հեռախոսազրույցում քննարկել է Իրանում ընթացող բողոքի ցույցերը։