Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության մեջ, ԱՄՆ-ից բացի մեղադրում է նաև Եվրոպայի և մերձավոր արևելքի երկրների մի մասին
Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության մեջ, ԱՄՆ-ից բացի մեղադրում է նաև Եվրոպայի և մերձավոր արևելքի երկրների մի մասին

Իրանը գեներալ Ղասեմ Սոլեյմանի սպանության մեջ, ԱՄՆ-ից բացի մեղադրում է նաև Եվրոպայի և մերձավոր արևելքի երկրների մի մասին: «Դոյչե Վելեն» գրում է, որ Իրանի պետական ​​լրատվամիջոցների հաստատմամբ, գեներալի սպանության մեջ իրենց դերը խաղացել են՝ Գերմանիան, Բրիտանիան, Իրաքը, Սիրիան, Լիբանանը, Հորդանանը, Քուվեյթն ու Քաթարը:

«Դեֆա պրեսի» տեղեկությամբ, Սոլեյմանի սպանության հետաքննությունից հետո, ցուցակին կավելանան ավելի շատ երկրներ:

Իրանի դատախազ, Ալի Ալքասիմերը հայտարարել է, որ Սոլեյմանի սպանության մեջ ներգրավված են եղել  բրիտանական անվտանգության ընկերությունը և Գերմանիայում գտնվող ավիաբազան: Իրանի կառավարությունը պնդում է, որ գեներալ Ղասեմ Սոլեյմանին սպանելու համար, ԱՄՆ-ն օգտագործել է Գերմանիայում գտնվող Ռամշտեյնի ավիաբազան:

Իրանցի գեներալը սպանվել է 2020 թվականի հունվարի 3-ին Իրաքում, ԱՄՆ-ի անօդաչու թռչող սարքի հարվածից: