Իրանը բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա, տասնյակ մարդիկ վիրավորվել են
Իրանը բալիստիկ հրթիռային հարձակում է իրականացրել Իսրայելի վրա: Տեղական լրատվամիջոցների հաղորդմամբ, Հալոնում տեղի ունեցած դեպքի հետևանքով վիրավորվել է 21 մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում:
Հրթիռները հարվածել են նաև Թել Ավիվին, Բեեր Շեբային և Ռամաթ Գանին: Բեեր Շեբայում վնասվել է հիվանդանոցի շենքի մի մասը, և մի քանի մարդ վիրավորվել է: Ճշգրիտ թիվը այս պահին անհայտ է: