Իրանցի զբոսաշրջիկների քանակը Վրաստանում տարեց տարի ավելանում է. Իրանի դեսպան
Վրաստանում Իրանի իսլամական հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Ջավադղավամ Շահիդին առաջին ալիքի հետ զրույցում հայտարարել է, որ Վրաստանի և Իրանի միջև տնտեսական հարաբերությունները գնալով խորանում են:
Իրանցի դիվանագետը գտնում է, որ երկու երկրները բազմաթիվ հարցերում ունեն միանման հետաքրքրություններ:
«Գնալով աճում է իրանցի զբոսաշրջիկների քանակը: Նշեմ, որ անցած տարի Վրաստան այցելուների քանակով առաջին տեղում հենց Իրանն էր: Գրանցվել էր 300 հազար այցելու: Իսկ 5 տարի առաջ իրանցի զբոսաշրջիկների քանակը չէր գերազանցում 100 հազարը: Կարծում եմ մոտ ապագայում նրանց քանակը կգերազանցի կես միլիոնը: Պետք է նշեմ, որ Վրաստանում բազմաթիվ Իրանի քաղաքացիներ ունեն հյուրանոցներ, որը էլ ավելի գրավիչ է դարձնում Վրաստանը իրանցիների համար: Իրանցիները շատ են սիրում Վրաստանը և վրացիներին»,- ասել է Շահիդին:
Դեսպանի հայտարարությամբ երկու երկրների միջև զբոսաշրջության ոլորտում հարաբերությունների զարգացման համար հարկավոր է զբոսաշրջային ընկերությունների միջև կապերի ամրապնդումը:
Ղավամ Շահիդին նշել է, որ Վրաստան-Իրանի միջև առևտրական շրջանառությունը ավելացել է 39 տոկոսով, որը ընդհանուր առմամբ կազմել է 182 միլիոն:
Հեղինակ -
Edgar Barsegyan