Իրանցի սահմանապահների և թալիբների միջև զինված հակամարտությունը հանգեցրել է զոհերի
Իրանցի սահմանապահների և թալիբների միջև զինված հակամարտությունը հանգեցրել է զոհերի։ BBC-ի փոխանցմամբ՝ Աֆղանստանի իշխող թալիբների և իրանցի սահմանապահների հակամարտությունը տեղի է ունեցել Աֆղանստանի Նիմրոզ նահանգի և Իրանի Հիրմանդ շրջանի միջև ընկած տարածքում։
Կողմերը միջադեպի համար մեղադրում են միմյանց։ Իրանական կողմը չի հաստատում զոհերի մասին։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ զինված հակամարտությունը սկսվել է այն բանից հետո, երբ թալիբները Աֆղանստանին չպատկանող տարածքում փորձել են դրոշը բարձրացնել ։
Նման դեպք տեղի է ունեցել անցյալ ամիս. առճակատման ժամանակ սպանվել էր իրանցի սահմանապահ։