Իրանցի ռեփերին մահապատժի են ենթարկել իր հակակառավարական ելույթների համար
Իրանցի ռեփերին մահապատժի են ենթարկել իր հակակառավարական ելույթների համար

Իրանցի ռեփեր Թումաջ Սալեհը մահապատժի է դատապարտվել իր հակակառավարական ելույթների համար։ Այս մասին տեղեկությունը տարածում է BBC -ն։

Թումաջ Սալեհն իր երգերում աջակցել է 2022 թվականին Մահսա Ամինի մահից հետո սկսված ելույթներին։

Սալեհը ձերբակալվել է 2022 թվականի հոկտեմբերին՝ բողոքի ցույցերին աջակցելու հրապարակային հայտարարություններից հետո։ 2023 թվականի հուլիսին նա դատապարտվել է վեց տարի 3 ամիս ազատազրկման, իսկ այս տարվա հունվարին նոր մեղադրանք է առաջադրվել, ինչի համար նա դատապարտվել է մահապատժի։ Ինչպես ասում է ամբաստանյալի պաշտպանը, ինքը բողոքարկելու է որոշումը։

Իրանի կառավարությունը դա չի մեկնաբանել։

Հիշեցնենք, որ Մահսա Ամինը մահացել է բանտում 2022 թվականի սեպտեմբերին՝ «Բարոյական ոստիկանության» կողմից ձերբակալվելուց հետո՝ ոչ պատշաճ հիջաբ կրելու համար։ Այս փաստն առաջացրել է իրանական հասարակության վրդովմունքն ու բողոքի լայնածավալ ցույցեր ։