Իրանական մամուլ. Իսրայելական օդային հարվածների թիրախը Սպահան նահանգում գտնվող միջուկային հետազոտական համալիրն էր։
Իսրայելական օդային հարվածների թիրախը Սպահան նահանգում գտնվող միջուկային հետազոտական համալիրն էր։
Նահանգի փոխնահանգապետ Աքբար Սալեհին հայտարարել է, որ վտանգավոր նյութերի արտահոսք չի եղել։ Այս տեղեկատվությունը հաղորդել է «CNN»-ը՝ հղում անելով իրանական «Ֆարս» լրատվական գործակալությանը։
Նույն լրատվամիջոցի տվյալներով՝ ավիահարվածներ են հասցվել նաև Սպահանի այլ շրջաններին։
Նահանգապետարանը նշում է, որ զոհերի մասին տեղեկություններ չեն հաղորդվել։
Տեղական ինքնակառավարման մարմնի ներկայացուցչի խոսքով՝ պայթյունների մեծ մասը կապված է եղել ՀՕՊ համակարգերի շահագործման հետ։
Հիշեցնենք, որ Իսրայելը հակամարտության առաջին օրերին հարձակում է գործել Սպահանի միջուկային տեխնոլոգիաների կենտրոնի վրա։ Ավելի ուշ Միջազգային ատոմային էներգիայի գործակալությունը հայտնել է, որ վնասվել են օբյեկտի չորս շենքեր։