Իրանական լրատվամիջոցների հաղորդմամբ, Թրամփի սպառնալիքից հետո Իրանը հրթիռները բերել է մարտական ​​պատրաստության

12:41, 31.03.2025

Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Իրանի զինված ուժերը մարտական ​​պատրաստության են բերել հրթիռները, որոնք ունակ են խոցել ԱՄՆ-ի հետ կապված դիրքերը։ Ինչպես հայտնում է The Tehran Times-ը, դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նոր սպառնալիք է հնչեցրել Իրանի դեմ։

Ինչպես նշում է հրատարակությունը, մարտական ​​պատրաստության մեջ դրված հրթիռների մեծ մասը տեղակայված են Իրանի տարբեր շրջաններում տեղակայված ստորգետնյա պահեստարաններում։

Ի գիտություն ձեզ, Դոնալդ Թրամփը Սպիտակ տուն վերադառնալուց ի վեր բազմիցս հայտարարել է, որ կռմբակոծի Իրանը, եթե Թեհրանը չհամաձայնի ստորագրել իր միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագիրը ԱՄՆ-ի առաջարկած պայմաններով։

Հաղորդվում է, որ դա ներառում է Իրանի միջուկային ծրագրի ամբողջական ապամոնտաժումը, ինչպես նաև հրթիռների և անօդաչու թռչող սարքերի մշակման ծրագրի որոշ ասպեկտներ:

Իրանը հրաժարվում է բանակցել ԱՄՆ-ի հետ և ասում է, որ կպատասխանի ԱՄՆ-ի ցանկացած ռազմական գործողության։

Մարտի 30-ին Թրամփը ևս մեկ անգամ սպառնացել է ռմբակոծել Իրանը, եթե Թեհրանը չստորագրի ԱՄՆ-ի հետ միջուկային զենք ստեղծելու մասին համաձայնագիրը։

Նմանատիպ