Իրանական լրատվամիջոցները հաստատել են Իրանի նախագահի և արտգործնախարարի մահը
Իրանական լրատվամիջոցները հաստատում են նախագահ Իբրահիմ Ռայիսիի և արտգործնախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահյանի մահը։ Տեղեկությունը տարածում է «Սի Էն Էն»-ը։
Ըստ լրատվամիջոցի՝ ուղղաթիռում գտնվող բոլոր մարդիկ մահացել են։
Ավելի վաղ Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները հայտնել էին, որ ուղղաթիռը, որում եղել է ինը մարդ, վատ եղանակի պատճառով խնդիրների է բախվել։
Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվել են ողջ գիշեր։
Ըստ լրատվամիջոցների՝ Ռայիսին վերադառնում էր Իրան-Ադրբեջան սահմանային գոտուց և շարժվում էր դեպի հյուսիս-արևմտյան Թավրիզ քաղաք։ Մինչ այդ ամբարտակի բացման արարողությանը մասնակցել են Իրանի եւ Ադրբեջանի նախագահները։
Բացի նախագահից, ուղղաթիռում եղել է ութ մարդ, այդ թվում՝ Իրանի արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր-Աբդոլահյանը։