Իրանական լրատվամիջոցներ. առանց Իրանի սառեցված ակտիվների ազատման, առաջին փուլում համաձայնության չեն հասնի
Իրանական լրատվամիջոցներ. առանց Իրանի սառեցված ակտիվների ազատման, առաջին փուլում համաձայնության չեն հասնի

Առաջին փուլում համաձայնության չեն հասնի առանց Իրանի սառեցված ակտիվների որոշակի մասի ազատման և բոլոր սառեցված ակտիվների երաշխավորված ազատման հստակ մեխանիզմի,- ըստ իրանական լրատվամիջոցների, հայտնել է բանակցություններին ծանոթ աղբյուրը։

Աղբյուրը նշել է, որ հարցը ներկայացվել է պակիստանցի միջնորդին և գործընթացին ներգրավված մի շարք տարածաշրջանային երկրներին։ Աղբյուրի խոսքով՝ պակիստանցի միջնորդի և որոշ տարածաշրջանային երկրների միջոցով։ Չնայած միջնորդությամբ ձեռք բերված նախնական համաձայնություններին, ամերիկացիները ներկայումս խոչընդոտում են գործընթացը։ Սակայն, նրա խոսքով, Իրանը հայտարարել է, որ չի նահանջի իր կարմիր գծերից։

Աղբյուրը նշել է, որ այս հարցի շուրջ անհամաձայնությունները այն գործոններից մեկն են, որոնք մինչ այժմ խոչընդոտել են համաձայնագրի կնքմանը։

Ըստ իրանական լրատվամիջոցների, Իրանի և Միացյալ Նահանգների միջև «հնարավոր» նախնական համաձայնագրի մանրամասների մասին հաղորդագրությունները ցույց են տալիս, որ Վաշինգտոնը բանակցությունների ընթացքում կպարտավորվի վերացնել իրանական նավթի նկատմամբ պատժամիջոցները, ինչը թույլ կտա Թեհրանին վաճառել նավթ առանց պատժամիջոցներից առաջացած սահմանափակումների։