Իրանական հրթիռը ոչնչացրել է Բեն Գուրիոնի համալսարանի վեց հետազոտական լաբորատորիա, իսկ ինը վնասվել են

19:31, 25.06.2025

Բեն Գուրիոնի համալսարանի վեց հետազոտական լաբորատորիա ոչնչացվել է և ինը վնասվել են հունիսի 19-ին Սորոկայի համալսարանական բժշկական կենտրոնի տարածքում իրանական հրթիռի հարվածի արդյունքում։

Համալսարանի հայտարարության համաձայն՝ արդյունքում ոչնչացվել են բժշկության և կենսաբանության տարբեր հետազոտական նախագծերի վրա տարիներ շարունակ կատարված աշխատանքները։

Իսրայելական մեդիայի տվյալներով՝ զգալի վնաս է հասցվել լսարաններին, ուսումնական լաբորատորիաներին և առողջապահական գիտությունների ֆակուլտետի ախտահանման սենյակին, ինչպես նաև Բեն Գուրիոնի համալսարանի գլխավոր՝ «Մարկուսի ընտանիքի» համալսարանային տարածքում գտնվող 30 շենքերին։ Համալսարանը, որը դեռ գնահատում է վնասը, ենթադրում է, որ այն կարող է կազմել տասնյակ, նույնիսկ հարյուրավոր միլիոն շեկել։

Նմանատիպ