Իրակլի Զարքուա. Լավ կլիներ, որ ԱՄՆ դեսպանատան երեկվա միջադեպի կադրերը հրապարակվեին, ինչի շուրջ երկու կողմերն էլ համաձայն են
Իրակլի Զարքուա. Լավ կլիներ, որ ԱՄՆ դեսպանատան երեկվա միջադեպի կադրերը հրապարակվեին, ինչի շուրջ երկու կողմերն էլ համաձայն են

Լավ կլինի, որ հրապարակվեն ԱՄՆ դեսպանատան երեկվա միջադեպի կադրերը, ինչի շուրջ երկու կողմերն էլ համաձայն են, ասել է խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Զարքուան։

Ըստ նրա՝ ամերիկյան դեսպանատանը տեղի ունեցածը նախապես ծրագրված գործողություն ու սադրանք էր։

«Անրի Օխանաշվիլին սադրանքի է ենթարկվել, իսկ հանցագործությունը կատարել է Վատո Ծերեթելին, երբ նա վիրավորել է մանդատով ընտրված անձին։ Հրաշալի կլինի, որ կադրերը հրապարակվեն, ինչին երկու կողմերն էլ համաձայն են: Երբ սադրանքը տեղի ունեցավ, Անրի Օխանաշվիլին առաջին փուլում զուսպ էր։ Այնուհետ Օխանաշվիլին եկել է Ծերեթելիի մոտ և հարցրել, թե ինչու է հայհոյել ու վիրավորել իրեն, ինչին նա պատասխանել է՝ հայհոյելով ու հարվածելով։ Այնուհետեւ Ծերեթելին բաժակ է նետել Լեւան Մգալոբլիշվիլիի վրա։ Այս ամենն անարժան և անընդունելի պահվածք է»,- ասել է Իրակլի Զարքուան։

«TV Պիրվելիի» հիմնադիր Վատո Ծերեթելիի խոսքով՝ ԱՄՆ դեսպանատան տարածքում «Վրացական երազանքի» պատգամավորները հարձակվել են իր վրա և, ինչպես ինքն է ասում, ենթարկել ֆիզիկական բռնության։ «Վրացական երազանք»-ի անդամ Անրի Օխանաշվիլին հայտարարում է, որ Վատո Ծերեթելիի կողմից «կեղտոտ սադրանք» է տեղի ունեցել: