Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել 20 հազար լարի գրավ և արգելվել է լքել երկիրը

11:36, 08.04.2025

Թբիլիսիի քաղաքային դատարանը Վրաստանի պաշտպանության նախկին նախարար Իրակլի Օքրուաշվիլիի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառել 20 հազար լարի գրավ՝ ժամանակավոր քննչական հանձնաժողովի նիստին չներկայանալու համար։

Բացի այդ, Օքրուաշվիլիին արգելվել է հատել Վրաստանի սահմանը, քանի դեռ գործի հետաքննությունը չի ավարտվել։

Ի գիտություն՝ դատախազությունը քննություն է իրականացնում 349 հոդվածով, որը ենթադրում է անհնազանդություն քննչական հանձնաժողովի օրինական պահանջին։ Դատախազությունը հետաքննություն է սկսել Օքրուաշվիլիի դեմ՝ Խորհրդարանական քննչական հանձնաժողովի նախագահ Թեա Ծուլուկիանիի դիմումի հիման վրա։ Օքրուաշվիլին հրաժարվել է ներկայանալ քննչական հանձնաժողովի նիստին։

Նմանատիպ