Իրակլի Նադարեիշվիլի. Քութաիսի-Վենետիկ երթուղով չվերթների մեկնարկը առաջընթաց քայլ է ինչպես զբոսաշրջության խթանման, այնպես էլ Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման առումով

19:15, 14.08.2025

Քութայիսի-Վենետիկ ուղղությամբ թռիչքների սկսվելը առաջընթաց քայլ է ինչպես տուրիզմի խթանման, այնպես էլ Իտալիայի հետ տնտեսական հարաբերությունների խորացման տեսանկյունից, – այս մասին հայտնել է Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարի տեղակալ Իրակլի Նադարեիշվիլին։

Նրա խոսքով՝ կառավարության թե՛ ավիացիայի, թե՛ տուրիզմի զարգացման քաղաքականության կարևոր և առաջնահերթ ուղղություններից մեկն ուղիղ կապն է։

«Այստեղ խոսքը վերաբերում է ինչպես արդեն իսկ Վրաստանի շուկայում գործող ընկերությունների հետ բանակցություններին՝ որպեսզի ընդլայնվի նրանց թռիչքների աշխարհագրությունը, ուղիղ կապը տարբեր քաղաքների հետ, հաճախականությունը, այնպես էլ նոր ընկերությունների ներգրավմանը երկրում։ Ներկայումս մենք հաջողությամբ ավարտեցինք բանակցությունները Wizz Air ընկերության հետ, որը 2012 թվականից գործում է Վրաստանում և մեր ավիացիոն շուկայում առաջատար ավիաընկերություն է», – հայտարարել է Նադարեիշվիլին։

Նմանատիպ