Իրակլի Կովզանաձե. Մենք տարեցտարի հաստատում ենք գնաճի թիրախը` 3%, տարեցտարի ունենք լուրջ շեղում
Մենք տարեցտարի հաստատում ենք գնաճի թիրախը` 3%, տարեցտարի ունենք լուրջ շեղում, – ասաց խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահ Իրակլի Կովզանաձեն` նստաշրջանին խոսքով ելույթ ունենալիս, որտեղ լսեցին Վրաստանի Ազգային բանկի 2020 թվականի տարեկան զեկույցը:
Համազեկուցողի կարծիքով, կարևոր է գնաճի մակարդակը պահել Ազգային բանկի դրամավարկային և փոխարժեքային քաղաքականության կողմից սահմանված թարգեթի սահմաններում:
«Ազգային բանկի գործունեության համար նպատակահարմար է հեռանկարային լինել և չարձագանքել արդյունքներին», – ասաց Իրակլի Կովզանաձեն, ով երկար խոսեց բարձր գնաճի և կտրուկ արժեզրկված լարիի մասին: Միևնույն ժամանակ, նա շեշտեց, որ Ազգային բանկը պատասխանատու է լարիի փոխարժեքի, ինչպես նաև՝ գների բարձրացման համար: Նա խորհրդարանական ամբիոնից Ազգային բանկին ևս մեկ անգամ հիշեցրեց իր հիմնական գործառույթները:
Բացի այդ, խորհրդարանի ֆինանսաբյուջետային կոմիտեի նախագահը քննադատեց Ազգային բանկին՝ պետական բյուջեի մասին օրենքի նախագծի վերաբերյալ եզրահանգման համար:
«Անցած դեկտեմբերին Ազգային բանկը խախտեց օրենքը, մասնավորապես խախտեց Վրաստանի խորհրդարանի կանոնակարգի և Ազգային բանկի մասին օրգանական օրենքի պահանջները, իր կողմից սահմանված ժամկետում չներկայացրեց համապատասխան եզրակացություն: Եզրակացությունը ներկայացվեց միայն ֆինանսաբյուջետային կոմիտեի գրավոր նախազգուշացումից հետո, որի արդյունքում պատգամավորներին հնարավորություն չտրվեց ամբողջությամբ կատարել իրենց պարտականությունները , – ասաց Իրակլի Կովզանաձեն և պաշտոնապես գնահատեց փաստաթուղթը:
«Բյուջեի նախագծի վերաբերյալ Ազգային բանկի զեկույցը կրում էր ձևական բնույթ և ուղղակիորեն չէր անդրադառնում հարկաբյուջետային և դրամավարկային ռիսկերին ու մարտահրավերներին», – ասաց հանձնաժողովի նախագահը:
Տեղեկատվությունը տարածում է Վրաստանի խորհրդարանի մամուլի ծառայությունը: