Իրակլի Կոբախիձեն ծանոթացել է Քոբուլեթիի «Չելե Արենա» մարզադաշտերի վերականգնման գործընթացին
Իրակլի Կոբախիձեն ծանոթացել է Քոբուլեթիի «Չելե Արենա» մարզադաշտերի վերականգնման գործընթացին

Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն, կառավարության անդամների և Աջարիայի Ինքնավար Հանրապետության կառավարության նախագահ Սուլխան Թամազաշվիլիի հետ միասին, ծանոթացել է Քոբուլեթիի «Չելե Արենա» մարզադաշտերի վերականգնման գործընթացին։

Վրաստանի կառավարության աշխատակազմի հաղորդմամբ, վերականգնողական աշխատանքների առաջին փուլի շրջանակներում փոխվել է դաշտի մակերեսը, լուսավորություն է տեղադրվել երկու փոքր մարզադաշտերում, ինչպես նաև մասնակիորեն վերանորոգվել են տրիբունաները և վարչական շենքը։

Բացի այդ, նրանց խոսքով, ենթակառուցվածքային նախագծի երկրորդ փուլը, որը ներառում է լուսավորության և տրիբունաների տեղադրում, կավարտվի տարեվերջին, իսկ նախագծի արժեքը կազմում է մինչև 3 միլիոն լարի։